Microsoft-ի հիմնադրի կարծիքով, արհեստական ինտելեկտի դեմ մարդը ոչինչ անել չի կարող: Այն գրավում է շատ ոլորտներ: Եվ դա վատ չէ, քանի որ մարդը հանգստանալու ժամանակ կունենա, գրում է FOX Business-ը:
Բիլ Գեյթսի անիրական թվացող այս կանխատեսումն առաջին անգամ հնչել է 15 տարի առաջ: Ողջ աշխարհը համացանցի «գերին» է լինելու: Այդպես էլ եղավ:
Ըստ Գեյթսի՝ եթե շատ ամերիկացիներ ԱԻ պատճառով անգործ մնան, ԱՄՆ տնտեսությունը կշահի: Արտադրությունը կրկնակի անգամ էֆեկտիվ կլինի: Բայց դա չի նշանակում, որ մասնագետներին զանգվածաբար տուն են ուղարկելու: Հնարավոր է, որ մարդը շաբաթը երեք հանգստյան օր ունենա, երկար արձակուրդ: Բացի այդ, ավելի պահանջված կլինեն սոցիալական ոլորտի աշխատողները: Քիչ չեն լինի տարեց մարդկանց հետ աշխատողները: Ըստ Գեյթսի, սոցիալական նման տարանջատումը կհանգեցնի դասակարգային անհավասարության նվազմանը:
«Մենք պետք է վստահ լինենք, որ բոլոր նրանք, ովքեր ԱԻ պատճառով կկորցնեն աշխատանքը, անգործ չեն մնա: Առաջիկա 20 տարիների ընթացքում աշխարհն այնքան արագ կփոխվի, ինչպես երբևէ»,- ասել է Microsoft-ի հիմնադիրը:
hightech.fm
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը