Հոգեբանները խոսել են համացանցային կախվածությունից ազատվելու մասին
Advertisement 1000 x 90

Հոգեբանները խոսել են համացանցային կախվածությունից ազատվելու մասին

Համակարգչային կախվածության ախտանիշները նման են կախվածության մյուս ձևերին բնորոշ ախտանիշներին, հայտարարել է Մոսկվայի պետական հոգեբանության և մանկավարժության համալսարանի հոգեբանության և մանկավարժության դոցենտ Վիկտորյա Բարցալկինան՝ Առանց համացանցի միջազգային օրվա առթիվ, հաղորդում է РИА Новости-ն։

«Պետք է զգոնություն ցուցաբերել, թե որ կայքեր է երեխան ավելի հաճախ այցելում, պետք է ֆիլտրել այդ կայքերը։ Դա շատ կարևոր է։ Այս խնդրով զբաղվում են բժշկա-հոգեբանական և սոցիալական աջակցության կենտրոնները։ Որպես կանոն, երեխայի վիրտուալ իրականություն հեռանալը վկայում է ընտանիքում անբարենպաստ իրավիճակի մասին։ Այնպես որ՝ ավելի հաճախ բուժում պետք է անցնի ողջ ընտանիքը», – ասել է Բարցալկինան։

Նա նշել է, որ մարդկանց մոտ 7-10 տոկոսի մոտ «համացանցային կախվածություն» կարելի է ախտորոշել, իսկ 40 տոկոսի դեպքում՝ «հակվածություն դեպի համակարգչային կախվածություն»։

12-13 տարեկան դեռահասների շրջանում այդ թիվն հասնում է 80 տոկոսի։

scannews.am