Հայ Ինֆո-նը այօսր ձեզ ուզում է պատմել մի աղջկա մասին ում գլխի համար խոստանում են վճարել մեկ միլիոն դոլար։ Ի՞նչ է արել առաջին հայացքից անմեղ, նուրբ թվացող այս աղջիկը։
Ջոանն Պալանին 23 տարեկան է, նա սովորում է Դանիայի քոլեջներից մեկում։ Նա իր ոչ այդքան երկար կյանքի ընթացքում փրկել է աշխարհը բազվաթիվ մարդկային կորուստներից, քան «ԻԳԻԼ»-ի հարյուրավոր զինյալներ։
Պատմենք նրա կյանքի մասին ավելի մանրամասն։ Նա ունի իրանական արմատներ և ծնվել է փախստականների ճամբարում։ Սակայն դեռ 10 տարեկան հասակից, աղջիկը արդեն կարողանում էր զենքի հետ վարվել։
Ավելի ուշ նա Դանիայում գտնվող քոլեջներից մեկն է ընդունվում, սակայն թողնում է ուսումը և որոշում մեկնել Սիրիա։ Ջոաննան ելույթ է ունեցել կանանց իրավունքների պաշպանության համար, իսկ նրա հաշվին Բաշար Ասադի ռեժիմի ժամանակաշրջանում ԻԳԻԼ-ի դեմ պայքարն է, որի արդյուքնում ստրկությունից ազատագրվել են շատ Սիրայի բնակչուհիներ։
Մասնագիտությամբ Ջոաննան՝ դիպուկահար է։ Եվ հաշվի չառնելով իր կանացիությունը, նա համարվում է իսկական մարտիկ՝ խիզախ, հանդուրժող և իր նպատակին հասնող։
Ինքը Պալանին ասել է, որ լինում են դեպքեր երբ 9 օր շարունակ նա լինում է մարտական գործողությունների մեջ։ Իհարկե դա խոսում է նրա ֆիզիկական և հոգևոր առողջության մասին։
Սակայն Դանիայում կատեգորիկ դեմ էին Ջոաննայի գործողություններին և նրան արգելել էին երկրից դուրս գալ։ Պալանին որոշեց իր ձևով լուծել այդ հարցը և գնաց Քաթար։ Վերադառնալուն պես աղջկա անձնագիրը վերցրեցին և ուղարկեցին բանտ 3 շաբաթով։
Նա ստիպված եղավ սպասել դատարանի որոշմանը Կոպենհագենում։ Ջոաննային սպառնում էր երկար ժամանակով դատապարտում, քանի որ Դանիայի օրենքներով, նա իրավունք չուներ լքել երկիրը և մասնակցեր մարտական գործողություններին։ Սակայն Սուրբ Ծննդյան նախօրեին նա ազատ արձակվեց։