
Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրի շրջանակում «Արսենալը» կհյուրընկալվի «Սուոնսիին»:
«Զինագործների» մամուլի ծառայությունը ներկայացրել է թիմի առավոտյան մարզման լուսանկարները:
Մարզմանը մասնակցել է նաև լոնդոնյան ակումբի նորեկ, հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա այսօր` հունվարի 30-ին, Երևանի ժամանակով 23:45-ին: