Բահրեյնից ժամանած զբոսաշրջիկը «սիրո քրմուհուն» մի քանի ապտակ և աքացի է հասցրել, կինը պարտք չի մնացել։
Երիտասարդ կինը ծեծել է Բահրեյնից ժամանած զբոսաշրջիկին, հայտնում է Sputnik Ադրբեջանը` հղում անելով Բաքվի իրավապահ մարմիններին։
Բահրեյնի 25-ամյա քաղաքացի Մոհամմեդի նկատմամբ բողոք է ներկայացրել 1986 թվականի ծնված կինը։ Նա հայտնել է, որ զբոսաշրջիկը հրավիրել է հյուրանոցային համար, որպեսզի իրար հետ հաճելի ժամանակ անցկացնեն։ Բայց ինչ-որ վեճ է ծագել, և տղամարդը ծեծել է կնոջը։
Հետաքննության ընթացքում պարզվել է, որ արաբը ոչ միայն ծեծել է իր հյուրին, այլև ինքն է հարվածներ ստացել։ Կինը բավականին հանդուգն է եղել և չի հանդուրժել զբոսաշրջիկի աքացիներն ու ապտակները։
Վեճի նախնական պատճառը եղել է այն, որ կնոջը չի գոհացրել տղամարդու առաջարկած գումարի չափը։ Դատարանը կորոշի` ով է ճիշտ, ով` մեղավոր, իսկ մինչ այդ Նասիմի շրջանի ոստիկանության 22-րդ բաժանմունքը հետաքննությունն է անցկացնում։