Ժամադրությունը կարող է հաջող անցնել անգամ առանց դիմահարդարման. Վերա Բրեժնևայի գրավչության գաղտնիքները (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ժամադրությունը կարող է հաջող անցնել անգամ առանց դիմահարդարման. Վերա Բրեժնևայի գրավչության գաղտնիքները

Իր վառ ու երիտասարդ արտաքինով, կենսուրախությամբ նա շատ տղամարդկանց կանացի իդեալն է համարվում։ Ռուս երգչուհի, հաղորդավարուհի 36-ամյա Վերա Բրեժնևան պատմել է իր գրավչության գաղտնիքների մասին։

«Աշխարհում բազում շքեղ կանայք կան։ Ինձ, օրինակ, շատ է դուր գալիս Ջուլիա Ռոբերթսի էներգետիկան, իսկ հոյակապ ոճի զգացում ունի Վիկտորիա Բեքհեմը։

Ինձ դուր է գալիս մտածել, որ ես միայն գեղեցիկ չեմ։ Օրինակ, կարծում եմ, որ շատ հարցերում ես օբյեկտիվ եմ, կարողանում եմ ինձ մոտիվացնել, երես տալ և քննադատել։ Շատերը կարծում են, որ ես բաց ու կենսուրախ եմ, և դա ճիշտ է, սակայն դրա հետ մեկտեղ սիրում եմ լինել լռության մեջ, ես չեմ ձանձրանում, որովհետև ինքնաբավ եմ։ Սիրում եմ ավելի շատ նվերներ տալ, քան ստանալ։

Կարծում եմ, որ յուրաքանչյուր կնոջ ամենակարևոր հատկանիշն իրեն գնահատելու և շնորհակալ լինելու կարողությունն է։

Բոլոր ժամանակների գլխավոր գեղեցկության խորհուրդս է. առողջ քուն։

Դիմահարդարում.

Իմ դիմահարդարման պարագաներում ինչ ասես կա. ես ինքս եմ դիմահարդարվում, դիմահարդարման պարագաները ևս ինքնուրույն եմ գնում։ Պաշտում եմ beauty նորույթները։ Սիրում եմ միքսել թանկարժեք և բյուջետային ապրանքանիշերը։ Պաշտում եմ նյուդային և կարմիր շրթներկը, ինչպես նաև թարթչաներկը։

Գրավչության գաղտնիքներ.

Բոլոր կանայք էլ ունեն գրավչության իրենց գաղտնիքները։ Ես, օրինակ, կարծում եմ,  ժամադրությունը կարող է  հաջող անցնել անգամ առանց դիմահարդարման, եթե պարզապես ինքնաբավ լինեք։ Վստահ եմ, որ շատ կանանց է ծանոթ այն իրավիճակը, երբ իրենք առանց վարսահարդարման, դիմահարդարման են, բայց միևնույնն է՝ տղամարդկանց ուշադրության կենտրոնում։ Եվ հակառակը՝ պրոֆեսիոնալ դիմահարդարում, վարսահարդարում, բայց զրոյական ուշադրություն։ Եթե այնուամենայնիվ ավելի պրակտիկ մոտեցում է պետք, ապա իմ երազանքի տղամարդու հետ ես ժամադրության եմ գնում աչքերի շեշտված  դիմահարդարմամբ և կրում եմ բարձրակրունկներ։

Իմ առօրյան.

Օրս տևում է  32 ժամ. ես պետք է հասցնեմ քնել  8 ժամ, իսկ մնացած 24-ն անցկացնել գերակտիվ։ Այդ ընթացքում հասցնում եմ լինել ընտանիքիս հետ, այցելել մարզասրահ, ձայնագրման ստուդիա, հանդիպումների, նկարահանումների, համերգի, ուշ գիշերային զրույցներ սիրելի ամուսնուս հետ,  քնելուց առաջ 20 րոպե ընթերցանությանն եմ տրամադրում։ Գլխավորը՝ քնել այն մտքով, որ այս օրն ապրել եմ լիարժեք ու ճիշտ։

Գլխավոր խորհուրդս.

Եթե կարողանայի, ապա ինձ 18-տարեկանում կասեի. «Վեռա, արի գրազ գանք, որ երկու տարի անց դու շատ հայտնի կդառնաս, հետո Կիրկորովի հետ նույն ֆիլմում կնկարահանվես։ Վայելի’ր կյանքիդ ամեն օրը։ Արա այնպես, որ այն ավելի լավը դառնա։ Ուշադրություն մի դարձրու անբարյացակամ մարդկանց.  և,իհարկե, սիրի’ր քեզ, դու հիասքանչ ես։

Լավագույն կոմպլիմենտը, որը ստացել եմ տղամարդուց, եղել է ողջ կյանքը միասին անցկացնելու առաջարկությունը։Ասում են՝ ունեմ հիանալի հումորի զգացում։ Հենց դրանով եմ վերաբերում կյանքի տարբեր դժվարություններին»։

wnews.am