Եգիպտոսի զբոսաշրջության խորհրդի հրավերով եգիպտական բուրգերի մոտ հանդիպել են Գիննեսի ռեկորդների գրքի երկու ֆիգուրանտներ: Այդ մասին հայտնել է Metro թերթը:
Թուրքիայից 35-ամյա ֆերմեր Սուլթան Քեսենը համարվում է աշխարհի ամենաբարձրահասակ մարդը. նրա հասակը 251 սանտիմետր է:
«Թուրք հսկային ընկերակցել է Հնդկաստանից Ջոթի Ամջին, որն Guinness World Records ընկերության կողմից աշխարհի ամենափոքր կինն է ճանաչվել իր 62 սանտիմետր հասակի համար:
Ռեկորդակիրները ֆոտոսեսիաների են մասնակցել զբոսաշրջիկներին Եգիպտոսի տեսարժան վայրեր գրավելու համար: Նշվում է, որ Քեսենի հասակը կապված է մակուղեղի ուռուցքի հետ:
Հիվանդության պատճառով նրա օրգանիզմը չափազանց շատ աճի հորմոն է արտադրում:
Հնդկաստանի 24-ամյա բնակչուհին տառապում է ախոնդրոպլազիայով՝ ժառանգական հիվանդությամբ, որը գաճաճության է բերում ոսկորների թերզարգացածության պատճառով: Աղջիկը նկարահանվում է կինոյում և մասնակցում ռեալիթի-շոուների: Նա նաև դեր է կատարել «Սարսափների ամերիկյան պատմություն» սերիալում: