Վեյփի ծուխը վնասում է ԴՆԹ-ն, ինչը կարող է մեծացնել քաղցկեղային հիվանդությունների վտանգը։ Այսպիսի եզրակացության են եկել Նյու Յորքի համալսարանի բժշկական դպրոցի գիտնականները, հաղորդում է EurekAlert-ը։
Կենսաբանները երեք ամսվա ընթացքում ստիպել են մկներին շնչել նիկոտին պարունակող էլեկտրոնային ծխախոտի ծուխը։ Արդյունքում նրանց մոտ նկատվել է սրտի հյուսվածքներում, թոքերում և միզապարկում ԴՆԹ-ի վնասումներ՝ ի տարբերություն վերահսկվող խմբի, որոնք շնչել են մաքուր օդ։
Բացի այդ «ծխող մկների» մոտ նկատվել է վնասված ԴՆԹ-ի վերականգնման կարողությունների նվազում։
Հետազոտողները նշում են, որ էլեկտրոնային սիգարետը ավելի քիչ կանցերոգեն է պարունակում, քան ծխախոտային մյուս արտադրանքները։ Սակայն, աշխատանքի հեղինակները կարծում են, որ օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը վայփ ծխողների դեպքում ավելի բարձր է, քան չծխող մարդկանց դեպքում։