Ադրբեջանական БТР-ներն ու ՀՀ ԶՈւ-ին տրամդրած «Корнет-Э» հրթիռները (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Ադրբեջանական БТР-ներն ու ՀՀ ԶՈւ-ին տրամդրած «Корнет-Э» հրթիռները

Վերջերս ադրբեջանի պաշտպանության նախարարության աղբյուրները հայտնում են, որ ռուսական կողմը ադրբեջանին է տրամադրել БТР 82А զրահափոխադրիչներ: Իրականում տրվող տեղեկատվության մեջ մանրամասներ չլինելու պատճառով տպավորություն էր ստեղծվում, որ ընդհամենը զրահափոխադրիչ հանդիսացող, այս տրանսպորտային միջոցը նոր պայմանագրով է տրամադրվել, սակայն պարզվում է, այն կնքվել է 2010թ “Рособоронэкспорт” կորպորացիայի և 2011թ “Арзамасский машиностроительный завод” ռազմաարդյունաբերական ընկերության հետ, սակայն տեխնիկան սկսել է առաքվել 2013թվականից, իսկ վերջին առաքումը այս պայմանագրի վերջին մասն էր:

Այն, որ ադրբեջանին տրամադրվող БТР 82А զրահափոխադրիչները նախատեսված են միայն մարտական խնդիրների իրականացման ժամանակահատվածում անձնակազմի տեղափոխման համար բոլորին պարզ է և ոչ մի դեպքում չեն փոխարինում տանկային և հրանոթային այլ միջոցների, սակայն սրան զուգահեռ հայկական կողմը ռուսական կողմից նույն ժամանակահատվածում Տուլայի «Констру́кторское бюро́ приборострое́ния» պայմանագրով ստացել է «Корнет-Э հակատանկային կառավարվող հրթիռներ չնայած որ դեռ 2013թ հայկական զինուժը 50 միավոր հրթիռ և 200 մարտագլխիկով համալրվել էր: Իրականում հասկանանք ինչ է իրենից ներկայացնում նշված հակատանկային կառավարավող հրթիռը, ապա ուսումնասիրելով նրա հնարավորությունները կարող ենք փաստել, որ այն առկա ռուսական հակատանկային միջոցներից («Фагот», «Конкурс» и «Метис») տարբերվում է իր լազերային կառավարմամբ և մինչև 5կմ թիրախին խոցելու հնարավորությամբ:

Մանվել Կոստանյանի ֆեյսբուքյան էջից



Նման նյութեր