
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վերջերս համալրել է Լոնդոնի «Արսենալի» կազմը, դարձել է «զինագործների» ինտերնետային ռադիոյի հերթական հյուրը:
Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
«Մենք անհամբերությամբ ենք սպասում տեսնել Մխիթարյանին մեր մարզաշապիկով խաղալիս»,- ասվում է ակումբի պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության մեջ:
Ռադիոհաղորդման ընթացքում Մխիթարյանի մասին իր կարծիքն է հայտնել նաև «Արսենալի» գերմանացի պաշտպան Պեր Մերտեզակերը` արժանին մատուցելով 29-ամյա ֆուտբոլիստին:
Հիշեցնենք` Մխիթարյանն, ամենայն հավանականությամբ, իր նորամուտն «Արսենալի» կազմում կնշի այսօր` հունվարի 30-ին` մասնակցելով «Սուոնսի Սիթիի» հետ կայանալիք խաղին:
Մխիթարյանի մասնակցությամբ ռադիոհաղորդման ձայնագրությունը կարող եք լսել այստեղ: