«Լսի՛ր, վիրավորական է». Պուտինը «նեղվել է», որ չի հայտնվել ԱՄՆ «կրեմլյան ցուցակում» (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Լսի՛ր, վիրավորական է». Պուտինը «նեղվել է», որ չի հայտնվել ԱՄՆ «կրեմլյան ցուցակում»

Վլադիմիր Պուտինը իր վստահված անձանց հետ հանդիպման ընթացքում կատակով նշել է, որ նեղացել է, որ իրեն չեն ներառել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության «կրեմլյան ցուցակում»։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կատակել է, որ նեղացել է իրեն ԱՄՆ-ի այսպես կոչված «կրեմլյան զեկույցում» չընդգրկելու համար։

Պուտինը վստահված անձանց հետ հանդիպման ժամանակ պատասխանել է այն հարցին, թե ինչպես է վերաբերվում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության զեկույցում իր անվան բացակայությանը։

«Լսիր, վիրավորական է»,- դահլիճի ծիծաղի տակ կովկասյան ակցենտով կատակել է նախագահը։

Պուտինը լրջանալով խոստովանել է. «Ես այդ փաստաթուղթը չեմ տեսել։ Թեև գործընկերներս առավոտից ինձ տեղեկացրել էին այդ մասին»։

Պուտինի կարծիքով` «մի օր կհանգեն այն գիտակցությանը, որ իմաստ չունի ինչ-որ ցուցակներ կազմել, սպառնալ, վախեցնել կամ զսպել մեր զարգացումը»։

«Ահա դա ամենագլխավորն է, ինչով մենք պետք է զբաղվենք` ղեկավարվելով հայտնի ասացվածքով. շունը հաչում է, իսկ քարավանը գնում»,- ասել է Պուտինը։

Այսպես` կոչված «կրեմլյան ցուցակի» մեջ մտել են ՌԴ 210 քաղաքական գործիչներ և գործարարներ, ինչպես նաև օմբուդսմեններ և մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչներ։

armeniasputnik.am



Նման նյութեր