Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում «Արսենալը» «Լիբերտի» ստադիոնում հյուրընկալվեց «Սուոնսիին» և պարտվեց 1:3 հաշվով:
«Զինագործները» բացեցին խաղի հաշիվը 33-րդ րոպեին: Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը:
Ընդամենը 1 րոպե անց տանտերերը հավասարեցրին հաշվի տարբերությունը: Ալֆի Մոուսոնի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Սեմ Կլուկասը: Երկրորդ խաղակեսում «Սուոնսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:
61-րդ րոպեին «Արսենալի» դարպասապահ Պետեր Չեխի և պաշտպանների սխալի արդյունքում գոլ խփեց Ջորդան Այուն: 86-րդ րոպեին Սեմ Կլուկասը դարձավ դուբլի հեղինակ` ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը:
«Զինագործների» կազմում իր նորամուտը նշեց հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ով փոխարինման մտավ խաղի 60-րդ րոպեին:
Այս խաղից հետո «Արսենալը» 42 միավորով շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Սուոնսին» 23 միավորով բարձրացավ 17-րդ տեղ: Նշենք, որ «Արսենալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի փետրվարի 3-ին` մրցելով «Էվերթոնի» հետ:
«Սուոնսի»-«Արսենալ»` 3:1
Գոլերը` Կլուկաս (34, 86), Այու (61) – Նաչո (33)