ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքի իր էջում հերթական հրապարակումն է կատարել, որտեղ պատմում է ամուսնու՝ Սեյրան Օհանյանի մասին:
«ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ՄԱՍԻՆ
Հատված
«Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Ռուզաննա Խաչատրյանի՝
«ԱՌԱՆՑ ՄԱՐԴԿԱՆՑ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ՆՎԻՐԱԿԱՆ ՍԻՐՈ ՉԻ ԼԻՆՈՒՄ ՍԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԻ ՀԱՆԴԵՊ» հարցազրույցից
Պատմում է Ռուզաննա Խաչատրյանը»,- կցված է մոտ 4 րոպե տեւողությամբ տեսաֆիլմին, որտեղ Ռուզաննա Խաչատրյանը խոսելով Օհանյանի հոգատար ամուսին լինելու մասին ասում է.
«Շատ հաճախ գալիս էր փոքրիկ ծաղկեփնջով, մուտքի մոտ այն մեկնում էր ինձ իբրեւ արդարացում՝ ուշ գալու եւ իմ տրամադրությունը բարձրացնելու համար մի դրվագ էր երգում իր սիրված երգերից»,-պատմում է Խաչատրյանը: