Սանկտ Պետերբուրգի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմինը՝ բազմաթիվ վնասվածքներով: life.ru-ի փոխանցմամբ, Ռուսաստանի քննչական կոմիտեի հյուսիսային մայրաքաղաքում քննչական վարչության պորտալը տեղեկացնում է, որ արդեն ձերբակալվել է զոհվածի որդին՝ սեփական հորը սպանելու կասկածանքով:
Հարցաքննության ժամանակ Կրասնոդարի երկրամասի 36-ամյա բնակիչը խոստովանել է, որ սպանել է հորն իրենց միջև տեղի ունեցած վեճից հետո: Նա անզեն ձեռքերով ծեծել է հորը և թաքնվել պատահարի վայրից:
Պատահարի փաստով հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը, հոդվածով: