
«Հայաստանի զարգացման հեռանկարները» ֆոնդի դոնորներից ղազախ միլիոնատեր Քայրաթ Բոնանբաեւվը մտադիր է ներդնել իր ունեցվածքի մի մասը՝ Շուշի քաղաքի Գյովհար Աղայի Վերին մզկիթի վերականգնման համար:
«Այդ ծրագիրը հնարավորություն կտա ոչ միայն ներկայացնել շրջանի պատմա-մշակութային ժառանգությունը, այլեւ նոր զբոսաշրջային վայր կավելացնի Արցախի քարտեզում»,-այս մասին ասված է ֆոնդի ֆեյսբուքյան էջում: