Մոսկվայի Կունցևյան դատարանն օրինական Է ճանաչել դերասան և ռեժիսոր Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ամուսնալուծությունը.
վերջինս ավելի վաղ բողոքարկել էր ամուսնալուծությունը: Այդ մասին հունվարի 31-ին ՏԱՍՍ-ին հայտնել է Ցիմբալյուկի փաստաբան Լարիսա Շիրոկովան:
«Կունցևյան դատարանը մեր վճռաբեկ գանգատը թողել է առանց փոփոխությունների: Ապահարզանն օրինական ուժ է ստացել»,-ասել է փաստաբանը, հավելելով, որ այդ որոշումը բողոքարկելու է վճռաբեկման կարգով:
Ջիգարխանյանի փաստաբանների միջնորդությամբ դատական նիստն անցել է դռնփակ ռեժիմով: Ցիմբալյուկ-Ռոմանովսկայան անձամբ ներկա է եղել իր բողոքի քննությանը:
Լարիսա Շիրոկովայի խոսքով՝ գանգատը տրվել էր այն բանի կապակցությամբ, որ ամուսնալուծության գործընթացում վստահված անձը՝ Էլինա Մազուրը, Ցիմբալյուկ-Ռոմանովսկայային չի պարզաբանել «կողմերի հաշտեցման համար սահմանված ժամկետի օգտագործման» նրա իրավունքները:
Արմեն Ջիգարխանյանի և Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի ապահարզանը պաշտոնապես ձևակերպվել էր անցյալ տարվա նոյեմբերի վերջին: Ռոմանովսկայան չէր առարկում ամուսնալուծման գործընթացին: Ջիգարխանյանի փաստաբան Եվգենի Պարֆյոնովի խոսքով՝ նախկին ամուսինների միջև մնացել էին գույքային վեճեր:
Պաշտոնապես ամուսնությունը կնքվել էր 2016 թվականի փետրվարի 25-ին: