
Աշխարհի ամենատարեց տղամարդը՝ Ֆրանսիսկո Նունյես Օլիվերան, վախճանվել է 114 տարեկան հասակում, Իսպանիայում: Երկարակյացը մահացել է իր սեփական տանը՝ իսպանական Բյենվենիդա շրջանում: Նա ունի 4 երեխա և 15 ծոռ:
Աշխարհի ամենատարեց մարդ է համարվում ճապոնուհի Նաբի Տաձիման, ով ծնվել է 1900 թվականի օգոստոսի 4-ին: