Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Գայլերի ոհմակի հարձակման հետևանքով ստացած վերքերից այծյամը սատկել է

«Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» արգելոցի տեղամասի տեսուչը հունվարի 31-ին պլանային շրջայցի ժամանակ արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա:

Ինչպես տեղեկացրին ՀՀ բնապահպանության նախարարությունից, տեսուչի և վերջինիս ուղեկցող շան մոտենալու ժամանակ գայլերը փախել են:

Կենսոլորտային համալիրի աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը՝ տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք։

Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կենդանու կյանքի հետ և կարճ ժամանակ անց այծյամը սատկել է:

Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին:

Սահմանված կարգով դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։



Նման նյութեր