Օբամեյանգ. Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք
Advertisement 1000 x 90

Օբամեյանգ. Ուրախ եմ, որ ես ու Մխիթարյանը դարձյալ նույն թիմում ենք

Լոնդոնի «Արսենալի» նորեկ, գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հարցարզույց է տվել ակումբի պաշտոնական կայքին, որում նաև խոսել է հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ վերամիավորելու մասին:Այս մասին տեղեկացանք՝ Armsport.am ից:

«Ուրախ եմ վերջապես այստեղ հայտնվելու համար: Կարողա միանալ Միկիին այս թիմում: Երջանիկ եմ այս հիանալի ակումբում լինելու համար:

«Արսենալը» մեծ պատմություն ունի, նրանք ունեցել են հիանալի ֆուտբոլիստներ, ինչպիսին էր Թիերի Անրին: Նա օրինակ է հարձակվողների համար: Անրին արագ էր, բազմաթիվ գոլերի հեղինակ էր դառնում: Հնարավոր է, որ ես ինչ-որ բանով նման եմ նրան: Շատ պետք է աշխատեմ Անրիին նմանվելու համար:

Հույս ունեմ, որ կկարողանամ օգնել «Արսենալին» վերադառնալու լավագույնների թվին»,- ասել է «զինագործների» նորեկը: