Նա գնեց մեքենա և դիմացի նստարանի մոտ գտնվող դարակից հայտնաբերեց այս նամակը, որը տակնուվրա արեց ամեն ինչ (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նա գնեց մեքենա և դիմացի նստարանի մոտ գտնվող դարակից հայտնաբերեց այս նամակը, որը տակնուվրա արեց ամեն ինչ

Մեզանից յուրաքանչյուրն ունի իր համար հարազատ  իրեր, որից բաժանումը չափազանց ցավալի է լինում ու դժվար, քանի որ դրա հետ կապված բազմաթիվ հիշողություններ են լինում և ժամանակի ընթացքում տվյալ իրը դառնում է մարդու կյանքի անբաժանելի մասնիկը:

Տղամարդը որոշեց իր 16-ամյա աղջկան նվիրել ավտոմեքենա: Երբ գնեց մեքենան, նա որոշեց նախապես փորձարկել և կարգի բերել այն, և հենց այդ ժամանակ մեքենայի առջևի նստարանի մոտ գտնվող դարակում հայտնաբերեց նամակ, որը թողել էր մեքենայի նախկին տերը: Նամակի բովանդակությունը ստիպեց տղամարդուն արտասվել, իսկ նամակը վերջինս հրապարակեց ֆեյսբուքյան իր էջում, որը բազմաթիվ հավանումների արժանացավ և ոչ միայն:

Պարզվում է՝ կինը ստիպված էր վաճառել մեքենան, քանի որ  վերջինիս այլևս ոչինչ չէր մնացել: 2015 թվականին նրա աղջիկը, մայրը, մորաքույրը մահացել էին հրդեից: Կինը բազում հիշողություններ ուներ՝ կապված այդ մեքենայի հետ: Այդ օրը կնոջ մայրը վերջին անգամ էր նստել այդ մեքենան: Իսկ դուստրը մահվանից առաջ վերջին ամիսներին հեծանիվ վարել սովորելուց վնասել էր մեքենան. վնասված հատվածն  անգամ շատ թանկ էր կնոջ համար:

Կինը շատ էր ցանկացել, որ մեքենայի ապագա տերերը լինեին բարի, լավ մարդիկ, ովքեր մեքենայի միջից մանկական իրեր գտնելու դեպքում կհասկանային, որ դա պատկանել է իր երեխային, որն այժմ երկնքում է գտնվում: Կինը երեազում էր երբևէ այնքան գումար հայթայթել, որ կարողանար հետ գնել մեքենան, եթե տերը վաճառեր:

Այս պատմությունը, համացանցում մարդկանց կողմից մեծ արձագանքի արժանանալով, արդյունքում բազմաթիվ մարդկանց մեծահոգության և բարեգթության  շնորհիվ հետ վերադարձվեց նախկին տիրոջը, որի համար այն ուղղակի ընդամենը մեքենա չէր այլ իր կյանքի անգին հիշողություններիմի  մասը:

hay-info.ru