Նորզելանդական ռազմանավը սաստիկ փոթորկի մեջ է հայտնվել է օվկիանոսում: Ալիքներից մեկը ծածկել է նավի քթամասը՝ փաստորեն ջրասույզ անելով այն: Տեղի ունեցածը տեսախցիկով նկարահանել է Այզեկ Ֆորդ անունով նավաստին: Այդ մասին հայտնել է Daily Mail թերթը:
Նշվում է, որ իրադարձությունը տեղի է ունեցել անցյալ տարվա դեկտեմբերի 19-ին, սակայն ցանցում միայն այժմ են ուշադրություն դարձրել դրա վրա:
Պատահածի հետեւանքով, ինչպես նշել է հրատարակությունը, ոչ ոք չի տուժել: