Քրիշտիանու Ռոնալդուն իր սիրելիի՝ Ջորջինա Ռոդրիգեսի հետ տոնել է նրա ծննդյան 24-ամյակը։ Սակայն, չնայած տոնական օրվան, զույգն ակնհայտորեն անտրամադիր է եղել։ Ըստ ամենայնի՝ լարվածություն են ստեղծել շշուկները՝ մոդել Ռիան Սուգդենի հետ մարզիկի գիշերային նամակագրության մասին, հայտնում է The Sun-ը։
Զույգը պապարացիների տեսախցիկների օբյեկտիվներում է հայտնվել ռեստորանի ճանապարհին, ինչպես նաև ռեստորանի ներսում։
Ռոնալդուն և Ռիանը ծանոթ են 2009 թվականից։ Աղջկան ուղարկված նամակում մարզիկը խնդրել է նրան գրել իրեն Ֆեյսբուքով, որից հետո նշել է, որ համար թողնելու դեպքում մեկ ժամից կզանգահարի։ Ռոնալդուն նաև ասել է, որ ինքը գտնվում է իր հյուրանոցում։ Մոդելը պատասխանել է, որ ինքը պատրաստվում է ընկերոջն աշխատանքից վերցնել, որից հետո միասին ցանկանում են ինչ-որ տեղ գնալ։ Ռոնալդուն պատասխանել է. «Չեմ կարծում, որ փեսացուիդ դուր գա մեր զրույցները երեկոյան 11-ին»։
Նամակագրությունն ավարտվել է այն բանից հետո, երբ Ռիանի փեսացուն խնդրել է ֆուտբոլիստին հանգիստ թողնել իր ընկերուհուն։