Դերասան Գարիկ Պապոյանը վիրահատությունից հետո իրեն լավ է զգում: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Վիտամին» ակումբի պրոդյուսեր Վլադիմիր Սահակյանը: Նա նշեց, որ Գարիկը մեջքի վիրահատության է ենթարկվել:
Այժմ դերասանն իրեն լավ է զգում, վերականգնվում է: Վլադիմիր Սահակյանի խոսքով՝ մի քանի օրից կարող է վերադառնալ աշխատանքի: Ինչ վերաբերում է նախագծերին, որոնցում Գարիկը զբաղված է, դրանց հետ կապված խնդիրներ չեն առաջանա: Նա այնպիսի ժամանակահատված է ընտրել, որ նախագծերում արձակուրդ լինի:
Գարիկը վիրահատության մասին իր հետեւորդներին տեղեկացրել էր ինստագրամում: «Story» բաժնում տեսանյութեր էր տեղադրել, որոնցում քայլում է բժիշկների օգնությամբ: