Երեկ մամուլում լուր էր տարածվել, որ «Նռան հատիկ» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներ Մովսես Երեմյանը և Ռոզա Ֆիլբերգը, բացի նրանից, որ միասին են նկարահանվում, այլև սիրավեպ ունեն: Այս պատմության ուշագրավ պահը Մովսես Երեմյանի ամուսնացած լինելու փաստն էր:
BlogNews.am-ի հետ զրույցում «Նռան հատիկ» հեռուստասերիալի պրոդյուսեր, սցենարիստ Դիանա Գրիգորյանը պարզաբանում է տվել. «Դժվարանում եմ ասել՝ ինչից հետո մարդիկ սկսեցին նման լուրեր տարածել: Պարզապես ֆիլմ է, իսկ մեր հասարակությունը ֆիլմը շատ կենդանի է ընդունում, այսինքն՝ ամեն ինչ սրտին շատ ավելի մոտ է ընդունում, իսկ ես դրա մեջ բացասական բան չեմ տեսնում: Երբ սերիալն ունենում է բարձր դիտողականություն, սկսում ես ապրել նաև հերոսների կյանքով, և նրանց կյանքը քեզ համար դառնում է իրականություն: Իմ նկարահանման խմբում որևէ սկանդալ և նմանատիպ ինտրիգներ չկան: Ամեն ինչ հարթ է, սիրով, և ներդաշնակ մթնոլորտ է տիրում: Մովսես և Աննա զույգը չի ամուսնալուծվում, նրանք շատ լավն են, շատ լավ ներկայացնում են իրենց կերպարները»: