
Թուրքիայում բացահայտվել է հաքերային հանցախումբ, որն զբաղվել է քաղաքացիների անձնական տվյալների գաղտնազերծմամբ և վաճառքով: Այս մասին հայտնում է թուրքական t24-ը: Խումբը, մասնավորապես, ձեռք է բերել Թուրքիայի շուրջ 50 մլն քաղաքացու անձնագրի տվյալներ և հեռախոսահամարներ: Հաքերային խումբը ձերբակալվել է: