ԱԺ նախկին պատգամավորները որձ կովերի, 2 ը 2 ի վրա աղջիկների, տրակտորների ու գյուղատնտեսության մասին. ShantNews (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

ԱԺ նախկին պատգամավորները որձ կովերի, 2 ը 2 ի վրա աղջիկների, տրակտորների ու գյուղատնտեսության մասին. ShantNews

Գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներին են այսօր անդրադարձել Ազգային ժողովի նախկին պատգամավորներ Լեռնիկ Ալեքսանյանն ու Հակոբ Հակոբյանը:

Նրանց պնդմամբ՝ չնայած գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին դեռ մեկ ամիս կա, սակայն գործադիրն այսօրվանից պետք է լուրջ քայլեր ձեռնարկի այդ աշխատանքներին պատրաստվելու ուղղությամբ, մասնավորապես գյուղացուն ապահովի պարարտանյութով և սերմնացուով:

 

Բանախոսների տեսակետները, սակայն, չեն համընկել մի հարցում: Հակոբ Հակոբյանը պնդել է, որ այսօր գյուղացին խորհրդատվության կարիք չունի, լավ գիտի՝ ինչպես հող մշակի ու բերք ստանա, այնինչ գյուղատնտեսության նախարարությունը բավական մեծ գումարներ է ծախսում խորհրդատվական ոլորտում, թեև կարող էր այդ գումարներն անմիջականորեն տրամադրել գյուղացիական տնտեսություններին:

«Հող մշակելը դեռ չի նշանակում ֆերմերային տնտեսություն ունենալ կամ գյուղատնտեսությամբ զբաղվել»,- իր հերթին պնդել է Լեռնիկ Ալեքսանյանը՝ ընդգծելով, որ գյուղացիներից շատերն այսօր չգիտեն, թե իրենց տնօրինած հողի վրա որ բուսատեսակը, բանջարեղենը ցանելուց կամ մրգատու ծառը տնկելուց ինչ օգուտ կստանա, որն է ավելի արդյունավետ:

shantnews.am