Մխիթարյանի դեբյուտն «Արսենալում» «աղետալի» չէր. մեկնաբանում է GMS–ը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Մխիթարյանի դեբյուտն «Արսենալում» «աղետալի» չէր. մեկնաբանում է GMS–ը

Մխիթարյանը ճեղքումներ է իրականացնում` տհաճ պահեր ստեղծելով հակառակորդի համար։

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպանի դեբյուտն «Արսենալում» այդքան էլ սպասվածի նման չէր, սակայն այն աղետալի անվանելը նույնպես սխալ է, նշում է givemesport.com պարբերականը` մեկնաբանելով Հենրիխ Մխիթարյանի առաջին ելույթը «զինագործների» կազմում «Սուոնսիի» հետ խաղում։

«Իրականում Մխիթարյանն իր ողջ ներուժի միայն մի փոքր մասը ցուցադրեց։ Ազդել խաղի արդյունքի վրա նա չէր կարող, սակայն, տեսանյութերը, որտեղ ներկայացված են իր մասնակցությամբ մի քանի դրվագներ, հույս են ներշնչում»,- գրում է պարբերականը:

Այստեղ, մասնավորապես, երևում է, թե ինչպես է նա ընդունում գնդակը դժվար իրավիճակներում և խնդիրներ ստեղծում «Սուոնսիի» համար, կոկիկ կերպով, կարճ փոխանցումներով մոտենալով թիմակիցներին։

Պարբերականը նաև ընդգծում է, որ Մխիթարյանը շատ մոտ էր գոլ խփելուն, թեև ամեն դեպքում այն կհաշվեին խաղից դուրս վիճակ։

«Մխիթարյանը չի վախենում «գրոհել» և փորձում է հնարավորություններ ստեղծել թիմակիցների համար։ Տեսանյութում հստակ երևում է, որ Մխիթարյանը մեծամասամբ գործում է ձախ կողմից, սակայն հաճախ է կենտրոն տեղափոխվում` խաղը սրելու համար»,- տեսանյութն է մեկնաբանում պարբերականը։

Հիշեցնենք, որ  հունվարի 30–ին, Հենրիխ Մխիթարյանն Անգլիայի Պրեմիեր լիգայի 25-րդ տուրում առաջին անգամ խաղաց «Արսենալի» կազմում։ «Արսենալը» «Լիբերտի» ստադիոնում հյուրընկալվեց «Սուոնսիին»:

«Զինագործների» մարզիչը նոր խաղացողին խաղադաշտ հանեց հանդիպման 59–րդ րոպեին։ Այնուամենայնիվ, Մխիթարյանն իր թիմին օգնել չկարողացավ «Զինագործները» բացեցին խաղի հաշիվը 33-րդ րոպեին: Մեսութ Օզիլի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Նաչո Մոնրեալը: Առաջին գոլից մեկ րոպե էլ չէր անցել, երբ տանտերերը հավասարեցրին հաշվը: Ալֆի Մոուսոնի փոխանցումից հետո գոլով աչքի ընկավ Սեմ Կլուկասը:

Երկրորդ խաղակեսում, սակայն, «Սուոնսին» երկու անպատասխան գնդակ ուղարկեցին հյուրերի դարպասը:

«Սուոնսի»-«Արսենալ» հանդիպումն ավարտվեց 3:1 հաշվով։

armeniasputnik.am