Առցանց առևտրի ոլորտի խոշորագույն ընկերությունը՝ Amazon-ը, դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը: Այդ մասին ասված է Brand Finance-ի 500 ամենաթանկ բրենդների՝ փետրվարի 1-ին հրապարակված ամենամյա միջազգային վարկանիշի տվյալներում:
«Amazon-ը դարձել է աշխարհի ամենաթանկ բրենդը՝ Brand Finance-ի վարկանիշում առաջ անցնելով Apple-ից և Google-ից: Էլեկտրոնային առևտրի այս բրենդի արժեքը մեկ տարվա ընթացքում ավելացել է 42 տոկոսով՝ մինչև վիթխարի 150,8 մլրդ դոլար:
Չնայած այն բանին, որ Apple-ը երկրորդ տեղն Է գրավել ցուցակում, իսկ բրենդի արժեքը 146,3 մլրդ դոլարի է հասել՝ անցյալ տարի 27 տոկոսով նվազելուց հետո, ընկերության ապագան մռայլ տեսք ունի: Google-ը վարկանիշի առաջին դիրքից իջել է երրորդ հորիզոնական՝ բրենդի համեմատաբար դանդաղ՝ 10 տոկոս աճով՝
մինչև 120,9 մլրդ դոլար»,-ասված է հետազոտության մեջ:
Ցուցակի առաջին տասնյակում տեղ են գտել նաև Samsung-ը, Facebook-ը, AT&T հեռահաղորդակցական հսկան, Microsoft-ը, Verizon ամերիկյան
հեռահաղորդակցական ընկերությունը, Walmart ամերիկյան առևտրական ցանցը և ICBC չինական բանկը: