Ինչպես Tert.am Life–ը հայտնել էր իր ընթերցողներին, ԱՄՆ-ում բնակություն հաստատած երգիչ Միստր X-ն ու երգահան, հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանը շուտով ծնողներ կդառնան։ Զույգը սպասում է առաջնեկին, Սվետլանան հղիության 9–րդ ամսում է։
Ամուսիններն արդեն պարզել են երեխայի սեռը. նրանք դուստր են ունենալու։
Փոքրիկի ծննդից առաջ Սվետլանան գեղեցիկ ֆոտոշարք է անցել, որը հրապարակել է Ֆեյսբուքի իր էջում։ Լուսանկարների հեղինակը Լուսինե Հովակիմյանն է։
Արթուրն ու Սվետլանան միասին են արդեն 5 տարի, ամուսնացել են 2 տարի առաջ։ Մանկան ճիչը շատ սպասված է նրանց ընտանիքում։