Հնդկական տարին բաժանված է ոչ թե 12 հավասար մասերի, ինչպես մենք ենք սովոր, այլ մի ամբողջ 27 մասի: Բոլոր 27 նակշատրերը (լուսնային ցիկլի մասեր) խորհրդանշում են կենդանու, որի խառնվածքը զգալի չափով ազդում է նաև մարդու կյանքի և արարքների վրա:
Եվ այսպես ներկայացնում ենք Ձեզ հնդկական հորոսկոպը: Իմացեք ով եք դուք ըստ այդ հորոսկոպի:
Հովատակ 13-26 ապրիլ
Անսանձ, ազատատենչ նշան է: Բնավորության գլխավոր գծերն են՝ պարզություն, ազնվություն, անշահախնդրություն:
Փիղ 27 ապրիլի – 10 մայիս
Ամբիցիոզ ինդիվիդուալիստ: Աշխատասեր, ծանրակշիռ: Պասիվ է ինտիմ հարաբերություններում:
Ոչխար 11-24 մայիս
Նշան, ով երկու կես է լինում ազնվության և խաբեության, աշխատասիրության և ծուլության, հանգստության և բռնկունության միջև: Ավելի հաճախ հաղթում են դրական որակները, բայց կան անհատականություններ, ում կյանքը միշտ «հակառակ է»:
Օձ 25 մայիս – 7 հունիս
Շատ նեղացկոտ նշան է՝ փափուկ և բարի սրտով: Տարբերակիչ բնավորության գծերն են՝ երազկոտություն, ստեղծարարություն, զգացմունքայնություն:
Էգ օձ 8-20 հունիս
Ակտիվ, խիզախ արկածախնդրուհի, ով սիրում է ճանապարհորդել: Սուր միտք, խորաթափանցություն, հիպնոզացնելու ունակություն:
Շուն 21 հունիս – 4 հուլիս
Ընկերասեր, բայց չափազանց ավտորիտար նշան: Կյանքում առաջնորդ է, ազնիվ է և խելացի:
Էգ կատու 5-18 հուլիս
Խորաթափանց և խելացի անձնավորություն, ով իր կողքին չի հանդուրժում անհնազանդությունը իր բոլոր դրսևորումներով: Բայց նույն ժամանակ կատուն ժիր է, քնքուշ և նուրբ:
Խոյ 19 հուլիս – 1 օգոստոս
Ստեղծագործ անձնավորություն՝ հարուստ երևակայությամբ և կրեատիվ մտածելակերպով: Լավ, պատասխանատու ընտանիքի մարդ, իսկ աշխատավայրում՝ կատարող:
Կատու 2-15 օգոստոս
Հումորի հրաշալի զգացողություն, հիպնոտիկ իշխանություն հակառակ սեռի նկատմամբ, բարձր ինտելեկտ: Զգայուն է և նուրբ, բայց շատ եսասեր:
Առնետ 16-29 օգոստոս
Կամակոր և շատ լպիրշ նշան է: Միշտ ձգտում է իշխանության և ուրիշների վրա գերակայելուն: Հարաբերություններում կոնսերվատիվ է, կյանքում միակ սիրո կողմնակից:
Էգ առնետ 30 օգոստոս – 12 սեպտեմբեր
Մեծ նշանակություն է տալիս նյութական արժեքներին: Եվ այդ պատճառով առավելագույնս հանգիստ է, փառասեր և ամբիցիոզ:
Ցուլ 13-25 սեպտեմբեր
Ցլերը հակված են դեպրեսիաների և սթրեսերի, որոնց պատճառը սեփական անձի հանդեպ թերահավատությունն է: Ընկերական շրջապատում ընկերասեր են և ուրախ:
Գոմեշուհի 26 սեպտեմբեր – 9 հոկտեմբեր
Մեծահոգի և խոցելի նշան է, որի հանգստության տակ շատ հաճախ թաքնված է հոգու վերքերն ու դատարկությունը…
Վագրուհի 10-22 հոկտեմբեր
Խարիզմատիկ, կրքոտ, մեգագրավիչ անձնավորություն, ով միշտ շատ երկրպագուներ ունի։ Չի կարողանում ժամանակին կանգ առնել, այդիսկ պատճառով գերադասում է ազատ հարաբերություններ՝ առանց որևէ պարտավորությունների։
Գոմեշ 22 հոկտեմբեր – 5 նոյեմբեր
Գոմեշի հիմնական նպատակը՝ հասնել հաջողության և հարստության։ Հանուն դրա նա պատրաստ է անտեսել փառասիրությունը։
Վագր 6 – 18 նոյեմբեր
Շատ բաց, նրբանկատ և ուշադիր նշան է։ Միշտ օգնության է հասնում ընկերներին, բայց չի սիրում լինել ուշադրության կենտրոնում։
Եղջերուհի 19 նոյեմբեր – 1 դեկտեմբեր
Կենսուրախ, բարի եղջերուհին դժվար պահերին վեր է ածվում ամուր, դաժան անձնավորության, ով ունակ է քայլել «դիակների» վրայով։
Եղջերու 2 – 14 դեկտեմբեր
Եղջերուհու լրիվ հակապատկերը։ Եղջերուն միշտ հարգալից է, զիջող և փափուկ։ Մեծ ընտանիքի իդեալական հայր և հրաշալի աշխատող։
Արու շուն 15 – 27 դեկտեմբեր
Ինչպես և պետք է՝ շունը հավատարիմ է, միշտ պատրաստ է իրեն ամբողջովին տրամադրել հանուն ընկերոջ կամ երկրորդ կեսի։ Շատ է սիրում արկածներ, չափավոր արկածախնդիր է և էքստրեմալ։
Արու կապիկ 28 դեկտեմբեր – 2 հունվար
Ծայրահեղ փոփոխությունները՝ կապիկի երկրորդ «ես»-ն են։ Չնայած արտաքին անհոգությանը՝ արուն շատ խորաթափանց է և կասկածամիտ։
Մանգուստ 11 – 23 հունվար
Ոչ մի դրսևորմամբ տանել չի կարողանում սուտն ու երեսպաշտությունը։ Հանգիստ է, հեռատես, հաջողակ։
Կապիկ 24 հունվար – 5 փետրվար
Խելացի, սուր լեզվով կապիկը տանել չի կարողանում միայնությունը։ Նա հրաշալի է իրեն զգում կոլեկտիվում, հատկապես եթե այնտեղ նրան հատուկ տեղ է հատկացված։
Առյուծուհի 6 – 18 փետրվար
Կայացած ինչպես հոգևոր, այնպես էլ նյութական առումով։ Առյուծուհին միշտ պատրաստ է հնազանդվել հակառակ սեռին, եթե դա պահանջում է զուգընկերը։
Էգ ձի 19 փետրվար – 3 մարտ
Հակասական է, գաղտնապահ, սկզբունքային։ Էմոցիաներն ու զգացմունքները պահում է իր մեջ, չթողնելով ոչ մեկին անձնական տարածություն։
Առյուծ 4-16 մարտ
Արտաքնապես վառ և ներքուստ ուժեղ առյուծը առավել հաճախ միայնակ է մնում հասուն տարիքում։ Ամեն ոք չէ, որ կարող է իր կողքին տանել այդքան ուժեղ, ավտորիտար անձնավորության։
Կով 17-30 մարտ
Բնավորության հիմնական գծերն են՝ համբերատարություն, կարեկցանք, պարտքի զգացողություն, ամենաներություն, երազկոտություն և սիրառատություն։
Էգ փիղ 31 մարտ – 12 ապրիլ
Շատ մեծ հոգով անձնավորություն։ Բարեհամբույր և բարեկամական փիղը պատրաստ է գրկել և համբուրել ամբողջ աշխարհը։