ԱՄՆ դատարանը բավարարել է երիտասարդ կնոջ հայցը, որի համաձայն՝ կինը լյուքս կլասի զբոսանավի վրա աշխատանքի ժամանակ անձնակազմի հարբած ծագումով լեհ անդամի կողմից ենթարկվել է սեռական բռնության։
Կնոջը հասցված բարոյական վնասներն ու մյուս ծախսերը գնահատվել են 70 մլն 600 հազար դոլար, փոխանցում է Newsru-ն։
Քրեական գործի նյութերից պարզ է դառնում, որ հանցագործությունը կատարվել է 2015 թվաակնի փետրվարի 25-ին 40 մետր երկարությամբ Endless Summer զբոսանավի վրա։ Տուժածը Island Girl Ltd. ընկերությունում ուղեկցորդուհի է աշխատել, այդ ընկերությանն էր նաև պատկանում զբոսանավը։
Այս պահին նավի վրա եղել են երեք հոգի՝ 20-ամյա տուժողը, կապիտան Կուրթ Կոմեցեկը և նավաստի Ռաֆաել Դովգվիլովիչ-Նովիցկին, որը գտնվելով ալկոհոլի ազգեցության տակ, մուտք է գործել կնոջ նավախցիկ և նրան ստիպել սեռական հարաբերության մեջ մտնել իր հետ, ինչպես նաև սպառնացել է սպանել։
Դովգվիլովիչ-Նովիցկին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, որից հետո կարտաքսվի Լեհաստան։
Սակայն կինը սրանով չի բավարարվել։ Նա հայց է ներկայացրել նաև իր գործատուի՝ Island Girl Ltd. ընկերության դեմ, քանի որ նրանք չեն ապահովել անձնակազմի անվտանգությունը։
Դատարանը բարոյական և ֆիզիկական վնասը գնահատվել է 66 միլիոն դոլար։ Սրան է ավելանում նաև 4,2 միլիոն չվճարված եկամուտը և 70 հազար դոլար աշխատանքի կորստի պատճառով հասցված նյութական վնասը։ Բացի այդ, բուժման ծախսերը (այդ թվում՝ ապագայում) գնահատվել են 290 050 դոլար։