
Ջիբրալթարում ընթացող «Gibraltar Masters» մրցաշարի վերջին` 10-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել ամերիկացի Հիկարու Նակամուրայի հետ և 7 շախմատիստների հետ կիսել մրցաշարի առաջին հորիզոնականը:
Ըստ մրցաշարի կանոնակարգի` հաղթողը որոշվել է արագ շախմատի կանոններով: Թայ-բրեքին մասնակցել են լավագույն լրացուցիչ ցուցանիշ ունեցող 4 շամատիստ (Նակամուրա, Ռափորտ, Վաշիե-Լագրավ, Արոնյան):
Արոնյանը թայ-բրեքի երկու պարտիաներում պարտության է մատնել Ռիշարդ Ռափորտին և դուրս եկել եզրափակիչ, որտեղ ուժերը չափել է Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:
Հայ և ֆրանսիացի շախմատիստների միջև 3 պարտիաներն ավարտվել են ոչ-ոքի: 4-րդ պարտիայի 50-րդ քայլում Արոնյանը հաղթել է Վաշիե-Լագրավին և նվաճել է մրցաշարի հաղթողի կոչումը:
Ջիբրալթար Մասթերս միջազգային հզոր մրցաշարին մասնակցում էին 50 երկրի 274 շախմատիստ, որոնց թվում՝ 92 գրոսմայստեր: