
Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում «Արսենալը» «Էմիրեյթս» ստադիոնում ուժերը կչափի «Էվերթոնի» հետ:
Ըստ «Whoscored.com» վիճակագրական կայքի` այդ խաղին «զինագործների» մեկնարկային կազմում կընդգրկվի նաև Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Ինչ վերաբերում է «Արսենալի» մյուս նորեկ, հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգին, ապա վերջինս, ամենայն հավանականությամբ, իր նորամուտը կնշի երկրորդ խաղակեսի ընթացքում:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա փետրվարի 3-ին, Երևանի ժամանակով 21:30-ին: