Դուբայում բացվել է աշխարհի ամենաերկար զիփլայնը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Դուբայում բացվել է աշխարհի ամենաերկար զիփլայնը

Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանությունները հայտարարել են աշխարհի ամենաերկար զիփլայնի (հատուկ սարքավորման միջոցով ճոպանով իջնել) պաշտոնական բացման մասին։

Աշխարհի ամենաերկար զիփլայնը բացվել է երկրի հյուսիսում` Ռաս էլ Հայմա էմիրությունում։

Զիփլայնը 1680 մետր բարձրության վրա է, դրանով հնաևավոր է մինչև 150 կմ/ժ արագություն բացել։ Իսկ միջին արագությունը 120 կմ/ժ է։

Jebel Jais Flight zipline-ի երկարությունը (Ջեբել Ջայիս լեռան անվանումը) կազմում է 2,83 կմ է։

Զիփլայնով անցնելը տևում է մոտավորապես երեք րոպե։

ԱՄԷ-ի զիփլայնն արդեն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես աշխարհի ամենաերկար զիփլայն։

Նախորդ ռեկորդը պատկանում է Պուերտո Ռիկոյի զիփլային, այն 600 մետրով ավելի կարճ է, քան ԱՄԷ–ինը։



Նման նյութեր