Դերասան Հովհաննես Ազոյանը, Facebook-ի իր էջում անդրադարձել է «Եվրատեսիլ 2018»-ին և Կամիլին։
«Ինձ երբեք չի հետաքրքրել եվրատեսիլը քանի ,որ իմ երաժշտական ճաշակը այլ է… բայց այս տարի հավակնում է մասնակցել իմ ընկերը՝ Արսեն Գրիգորյանը, ում հետ մեծ ճանապարհ եմ անցել ու անցնում և ում պաշտում եմ, որպես ընկեր ու համարում եմ նրան հազվագյուտ արտիստ… նա ներկայացնելու է Կամիլի կերպարը, և ինձ որպես մտերիմ, զարմացնում է, թէ ինչպես է նա, բիրտ տղամարդկային տեսակ լինելով հանդերձ, վերածվում մոդայի ետևից վազող, քաղքենի մի կնոջ…
Ես կարծում եմ այդ զվարճալի երգը, որ նա ներկայացնում է, կզարմացնի եվրոպացիներին, որոնք սպասում են Հայաստանից ողբանվագ տառապանք… վերջապես մենք կներկայանանք , որպես հումոր ունեցող և ուրախ ազգ… ու այդ դեպքում մենք կպոկվենք մեր տաղտկալի հարևաններից…
Ես հավատում եմ այդ հաջողությանը… Արսեն ես քեզ հետ եմ!»։