Ռեփեր Դրեյքը American Music Awards-ի անվանակարգերում առաջադրումների թվով գերազանցել է Մայքլ Ջեքսոնի ռեկորդը։ Այս մասին հայտնում է Billboard-ը։
Ջեքսոնը ռեկորդը սահմանել էր 1984 թվականին։ Այդ ժամանակ երաժիշտը հավակնել է 11 մրցանակի։
2016 թվականին Դրեյքն առաջադրված է 13 կատեգորիաներում, որոնց թվում են «Տարվա արտիստ», «Սիրելի ալբոմ», «Սիրելի արտիստ» և «Սիրելի ռեփ-արտիստ» անվանակարգերը։ Հաղթանակը կատեգորիաներից ցանկացածում Դրեյքին կբերի առաջին AMA մրցանակը։
7 մրցանակի հավակնում է երգչուհի Ռիհաննան։ 5 մրցանակ կարող են ստանալ Ջասթին Բիբերն ու Ադելը, 4-ական՝ Բեյսոնսեն և The Chainsmokers-ը։
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 20-ին՝ Լոս Անջելեսում։