«Սիրահարվել եմ քեզ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Սիրահարվել եմ քեզ». Իվետա Մուկուչյանը ներկայացրել է իր նոր տեսահոլովակը

«Եվրատեսիլ- 2016»-ի հայաստանյան ներկայացուցիչ, երգչուհի Իվետա Մուկուչյանն իր երկրպագուներին ներկայացել է նոր երգով եւ տեսահոլովակով։ «Սիրահարվել եմ քեզ» երգի երաժշտության հեղինակը Իվետա Մուկուչյանն է, խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։

Երգի ոճը եւ թեմատիկ ուղղվածությունն Իվետա Մուկուչյանի համար նորություն է։ Մեղեդային, զգացմունքային այս երգում Իվետա Մուկուչյանը ներկայացնում է իր հոգեկերտվածքի նոր դրսեւորումները. «Իմ ուժն իմ թուլությունն է քո կողքին, մոտ լինելս հեռավորության վրա է միայն։ Սեւն ինձ համար նոր սպիտակն է քո հոգու գույների մեջ, ձգողության ուժը սրտիս միայն սիրո անկշռության մեջ եմ զգում։ Ես զգում եմ, որ սիրահարվել եմ քեզ»։

Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է։ Հոլովակում նկարահանվել է վրացի սիրված դերասան Դավիթ Կացարավան։

Տեսահոլովակը կարող եք դիտել հետեւյալ հղումով.

Իվետա Մուկուչյանի թիմ