Լույս է տեսել Ալեքսեյ Գերման կրտսերի «Դովլաթով» ֆիլմը, որը պատմում է գրող Սերգեյ Դովլաթովի մասին: Ֆիլմում ներկայացված են մի քանի դրվագներ նրա կյանքից: Գործողությունը տեղի է ունենում Լենինգրադում, 1971 թ. ուշ աշնանը, Դովլաթովի ընկեր՝ Իոսիֆ Բրոդսկու արտաքսման օրերին:
Դովլաթովի դերակատարը սերբ դերասան Միլան Մարիչն է: Ֆիլմում նկարահանվել են նաև Արթուր Բեսչաստնին՝ Բրոդսկու դերում, Ելենա Լյադովան, Դանիլա Կոզլովսկին, Սվետլանա Խոդչենկովան:
meduza.io