Վիկտորյա Բեքհեմի համաձայնությունից հետո Spice Girls խումբը կրկին կվերամիավորվի համատեղ ծրագրեր իրականացնելու համար: Ինչպես փետրվարի 2-ին հայտնել է Daily Express-ը, մասնակիցներից յուրաքանչյուրի հոնորարը կկազմի 10 մլն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 14 մլն դոլար):
Նրա տվյալներով՝ Ջերի Հոլիուելը, Մելանի Չիսհոլմը («Մել Սի»), Էմմա Բանթոնը, Մելանի Բրաունը («Մել Բի») և Վիկտորյա Բեքհեմը կվերամիավորվեն իրենց Wannabe հիթի թողարկումից 22 տարի անց: Վերջին անգամ կոլեկտիվը 2012 թվականին է ելույթ ունեցել Լոնդոնի Օլիմպիադայի փակման արարողության ժամանակ: «Ոչ ոք չէր կարող մտածել, որ այս վերամիավորումը երբևիցե հնարավոր կդառնա,-հրատարակությունը մեջբերում է իրազեկ աղբյուրի խոսքը:-Սակայն երկարատև բանակցություններից հետո Վիկտորյան համաձայնել է, որ եկել է այս տարի նոր նախագծերի վրա աշխատելու ժամանակը:
«Սա պարզապես ցնցող է, քանի որ նա միշտ ասում էր, որ կոլեկտիվ չի վերադառնա»,-հավելել է նա: Նոր նախագծերը ենթադրում են հեռուստատեսային շոու Չինաստանում, հովանավորչական գործարքներ և լավագույն երգերի ժողովածուի թողարկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: