Փարիզում Քարդաշյանին թալանելու հաջորդ օրը կողոպտել են թայվանցի կին գործարարի
The Daily Мail-ի փոխանցմամբ՝ Փարիզում ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանին թալանելու հաջորդ օրը կողոպտել են թայվանցի կին գործարարի:
Նշվում է, որ Թայվանից 75-ամյա գործարար Շաուլան Վանի փարիզյան բնակարանից հափշտակել են 180.000 ֆունտ ստերլինգ (մոտ 218.000 դոլար) ընդհանուր արժողությամբ զարդեր:
Հաղորդվում է, որ Վանը Թայվանում հրատարակում է Daily News թերթը, ինչպես նաև ֆրանսիական Lanvin ապրանքանիշի սեփականատերն է: Հոկտեմբերի 4-ին կինը գտնվել է իր փարիզյան տանը, երբ այնտեղ են մուտք գործել երկու անձինք և իրենց հետ տարել 218.000 դոլարի զարդեր, այդ թվում նաև՝ կնոջ մատանին, հեռախոսները և ճոխության այլ առարկաներ: