Տաղանդավոր շախմատիստ Մարիա Կուրսովան Սեվերոդվինսկից 2011թ-ին ամուսնացել է երևանցի գրոսմայստեր Արման Փաշիկյանի հետ և տեղափոխվել Հայաստան։ Նա խաղում է Հայաստանի կանանց հավաքականում և երկու անգամ երկրի չեմպիոն է դարձել։
«Հայաստանյան կյանքին բավականին հեշտ եմ հարմարվել։ Միակ բանը, որին չեմ կարողանում վարժվել, ամռան շոգն է, որը շատ երկար է տևում։ Ինձ թվում է` երբեք չեմ հարմարվի այդ շոգին։ Ես ծնվել եմ Սեվերոդվինսկում` Սպիտակ ծովի ափին։ Այնտեղ սարեր չկան, և բոլորովին այլ կլիմա է։ Հետո անսովոր է, որ Ամանորին բոլորը մի քանի անգամ միմյանց տուն հյուր են գնում», — ասել է Կուրսովան «Ռեսպուբլիկա Արմենիա» թերթին տված հարցազրույցում։
Նրա խոսքով` Ռուսաստանում Նոր տարին ավելի հանգիստ են նշում։ Նա նաև խոստովանել է, որ տանը հիմնականում ռուսերեն են խոսում, քանի որ ոչ մի կերպ կարողանում հայերեն սովորել։ «Բնականաբար, ինչ-որ բան հասկանում եմ, բայց հայերենը շատ բարդ լեզու է»,- ասել է Կուրսովան։