Վնասվածքի պատճառով Անդրանիկ Կարապետյանը լքելց պայքարը
Advertisement 1000 x 90

Վնասվածքի պատճառով Անդրանիկ Կարապետյանը լքելց պայքարը

Ռիո-2016.

Ծանրամարտի 77 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացրեց 20-ամյա ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը: Պոկում վարժությունում Անդրանիկը 174 կգ արդյունքով փոքր արծաթե մեդալ նվաճեց: Անդրանիկը 174 կգ հաղթահարեց երկրորդ մոտեցմամբ, իսկ երրորդ մոտեցման համար պատվիրել էր աշխարհի ռեկորդ՝ 176 կգ, որը գլխավերոևւմ պահել չհաջողվեց:

Վարժության առաջատարն Oլիմպիական խաղերի գործող չեմպիոնն է՝ Լյու Սյաոյուն, ով 177 կգ-ը հաղթահարեց՝ սահմանելով աշխարհի ռեկորդ:

Հրում վարժությունում Անդրանիկը մեկնարկեց 195 կգ-ից՝ ձախողելով առաջին մոտեցումը: Երկրորդ անգամ նա նույն քաշին մոտեցավ: Վարժության երկրորդ հատվածում Կարապետյանը ձախ արմունկի ցավալի վնասվածք ստացավ՝ լքելով պայքարը: