Քիմ Քարդաշյանի քույրը՝ Քլոե Քարդաշյանը, ԱՄՆ-ում հայտնի հեռուստահաղորդավար Էլեն Դեջեներեսի հեղինակային ծրագրի եթերում հայտնել է, որ Քիմ Քարդաշյանի հոգեվիճակը խանգարվել է հոկտեմբերի 3-ին Փարիզում տեղի ունցած կողոպուտից հետո, ինչը ոչ միայն լուրջ փորձություն էր նրա ու իր հարազատների համար, այլեւ նախազգուշացում:
«Քիմի վիճակն այնքան էլ լավ չէ: Նրա հետ պատահածը կարող է անասելի հոգեկան ցավ պատճառել, բայց մեր ընտանիքը համախմբվել է ինչպես երբեք: Մենք այդ փորձությունը միասին կհաղթահարենք»,- նշել է Քլոեն:
Փարիզում կողոպտվելուց հետո Քիմը եւ նրա հարազատները լռություն էին պահպանում տեղի ունեցած շուրջ: Քլոե Քարդաշյանն առաջինն է, որ խախտեց այդ լռությունը:
Քիմ Քարդաշյանն ավելի քան 84 մլն երկրպագուներ ունի Instagram-ում, եւս մոտավորապես 48 միլիոն՝ Twitter միկրոբլոգների ծառայությունում:
«Կարծում եմ, որ դա ահազանգ էր, որը կոչված է դրդելու մեզ՝ լուրջ շտկումներ կատարել սովորական կենսաոճում: Մենք ցանկանում ենք վստահ լինել, որ հուսալիորեն պաշտպանված ենք»,- հավելել է Քլոե Քարդաշյանը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: