
Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը պատասխանել է այն հարցին, թե ինչու թիմը չկարողացավ հունվարին գնել պաշտպանի: «Ամեն ինչ շատ պարզ է: Պաշտպանության ուժեղացումը մեծ խնդիր է բոլոր ակումբների համար: Պաշտպաննների փնտրում են բոլորը: Նայեք «Մանչեսթեր Սիթիին», նրանք կրկին գնեցին բարձրակարգ պաշտպանի: Ինչքա՞ն գումար են նրանք ծախսել վերջին երեք տարիներին: «Արսենալն» այդքան գումար չունի, այդ պատճառով երկու անգամ ավելի շատ գնդակ ենք բաց թողնում»,- Վենգերի խոսքը մեջբերում է Goal.com-ը: