Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքերում է բժշկական օգնություն արտահերթ իրականացվում
Advertisement 1000 x 90

Հարց քաղաքացիներից` ո՞ր դեպքերում է բժշկական օգնություն արտահերթ իրականացվում

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` ո՞ր դեպքերում է բժշկական օգնություն արտահերթ իրականացվում: Եվ կցանկանայի է իմանալ` ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված նպաստառուներն իրավունք ունե՞ն անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերելու:

Ելենա Հայրապետյան (59 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ.

Բժշկական կազմակերպությունում բժշկական օգնությունն ու սպասարկումը իրականացվում է արտահերթ հետեւյալ ծառայությունների եւ վիճակների դեպքում` 1) անհետաձգելի բժշկական օգնություն.

2) ՀՀ կառավարության կողմից հաստատված` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների բժշկական օգնություն.

3) հոգեկան եւ նարկոլոգիական հիվանդների բժշկական օգնություն.

4) նախազորակոչային եւ զորակոչային տարիքի անձանց բժշկական օգնություն եւ սպասարկում, այդ թվում` փորձաքննություն.

5) ծննդօգնություն.

6) արտահիվանդանոցային բժշկական օգնություն (բացառությամբ մասնագիտացված ստոմատոլոգիական բժշկական օգնության եւ դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունների): (Հիմք` ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման հավելված 4, 2-րդ կետ):

Ինչ վերաբերում է նպաստառու ընտանիքների դեղորայքին, ապա տեղեկացնում ենք, որ ոչ: Նրանք իրավունք չունեն անվճար կամ արտոնյալ պայմաններով ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական հաստատությունների միջոցով դեղեր ձեռք բերել: (Հիմք` 23 նոյեմբերի 2006թ. Թիվ 1717-Ն որոշում):

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղատոմս դուրս գրելու ժամանակ բժիշկը դեղատոմսի վրա համապատասխան նշում է կատարում դեղը անվճար կամ զեղչով դուրս գրելու վերաբերյալ (անվճար կամ 50%, 30% զեղչով), ինչպես նաեւ գրանցում է կատարում հիվանդի ամբուլատոր քարտում` պարտադիր նշելով դեղերի անվանումը, դեղաչափը, փաստելով նաեւ դեղերի անվճար կամ զեղչով լինելը:

armlur.am