Մեծ քանակությամբ սուրճի օգտագործումը գլխավոր սխալներից մեկն է, որը կանայք կատարում են դաշտանի ժամանակ, պնդում է Well Woman Clinic-ի գինեկոլոգ Նուպուր Գուպտան: Նրա խոսքով՝ սուրճը չի օգնի ո՛չ սթրեսի, ո՛չ հիվանդագին զգացողությունների դեմ պայքարին:
Դաշտանը շատ հաճախ ուղեկցվում է փորի շրջանում ցավերով, ինչպես նաև գլխացավով: Առաջին դեպքում ցավի պատճառը մկանների կծկումներն են, ուստի ջերմակի և տաք ջրի օգտագործումը, եթե հակացուցումներ չկան, կօգնի իրավիճակի հաղթահարմանը: Իսկ կտրուկ հորմոնալ փոփոխությունները կարող են ուժեղ գլխացավեր առաջացնել:
Գինեկոլոգն ընդգծում է, որ դաշտանի ժամանակ սուրճի օգտագործումը կարող է ջազրկում առաջացնել, քանի որ սուրճի մեջ կոֆին է պարունակվում, որը հայտնի դիուրետիկ է: Այն ոչ միայն միզարտադրությունն է մեծացնում, այլ նաև սաստկացնում է սպազմները, որոնք ջրազրկում են առաջացնում: Ջրազրկումն իր հերթին նույնպես կարող է գլխացավի պատճառ լինել:
Ավելին՝ դաշտանի ժամանակ կոֆեինը բացասաբար է ազդում հորմոնալ համակարգի վրա, նեղացնում է արյունատար անոթները՝ մեծացնելով անհանգստության մակարդակը, կորտիզոլի ցուցանիշները, և այս ամենը ևս բացասաբար է անդրադառնում կնոջ ինքնազգացողության վրա:
Գինեկոլոգի խոսքով՝ եթե կինն իր կյանքն առանց սուրճի չի պատկերացնում, դաշտանի ժամանակ կարելի է սահմանափակվել 1-2 գավաթով, ոչ ավելի: Ավելի լավ է սուրճը փոխարինել կանաչ թեյով, որը դաշտանի ժամանակ փորացավը մեղմացնում է: