Մասնագիտությունների պահանջարկը փոխվում է յուրաքանչյուր 5-10 տարին մեկ: Մասնագիտությունները, որոնք մեծ պահանջարկ ունեին դեռ 5 տարի առաջ, այսօր կարող են համարվել «մահացած» կամ բացարձակապես անհեռանկարային: Ո՞ր մասնագիտությունների վրա արժե ուշադրություն դարձնել, կրթություն ստանալ, որպեսզի 15-20 տարի հետո ունենանք լավ և բարձր վարձատրվող աշխատանք: VitaMarg.com-ը ներկայացնում է, թե որ մասնագիտությունները պահանջարկ կունենան 15-20 տարի անց:
Մասնագիտություններ
Ծրագրավորող և բջջային հավելվածի մշակող
Թերևս, յուրաքանչյուր կանխատեսման մեջ նշվում են այնպիսի մասնագիտություններ, որոնք կապված են բարձր տեխնոլոգիաների հետ: Կտրուկ թռիչքը և բարձր տեխնոլոգիաների զարգացումը 21-րդ դարի սկզբից ստիպեցին բառացիորեն շրջել ամբողջ աշխարհը և պատկերացումները շատ բաների մասին, որոնք տեղի կունենան ապագայում: Այդ թվում՝ նաև աշխատատեղի աճն այդ ճյուղերում: Պարադոքս է, բայց ծրագրավորողները կարող են զրկել իրենք իրենց աշխատանքից. Դա՝ ապագայում արհեստական ինտելեկտի ստեղծման պատճառով: Ռոբոտները և մեքենաները կարող են ամբողջովին փոխարինել մարդկանց:
Ինժեներ
Ամբողջ աշխարհում պահանջվում են որակյալ ճարտարագետներ, և խոսքը գնում է Արևմուտքի մասին: Հենց Արևմուտքում է զգացվում որակյալ մասնագետների պահանջարկ, որոնք ոչ միայն ունեն ստանդարտ գիտելիքներ, այլ նաև անալիտիկ և ստեղծագործ մտածողություն: Վերլուծաբանները պնդում են, որ մեծ կորպորացիաների մեծ մասը գումար է ներդնում հատուկ համակարգչային ծրագրերի մեջ: Սակայն ընկերությունների մյուս մասը գումար է ներդնում ապագա ճարտարագետների պատրաստման և զարգացման մեջ, որոնք հաջորդ 15-20 տարում շատ պահանջված են լինելու:
Դիզայներ և նախագծող
Տվյալ մասնագիտությունը միշտ մեծ պահանջարկ է ունեցել: Դիզայներներն անհրաժեշտ են շինարարական նախագծերի, համակարգչային խաղերի, հավելվածների և շատ այլ բաների ստեղծման համար: Մարդիկ, ովքեր աշխատում են այս ոլորտում, ստանում են բարձր աշխատավարձ, իսկ հաշվի առնելով այն, թե ինչպիսի փոփոխություններ կարելի է տեսնել արդի ժամանակներում, ապա տվյալ մասնագիտությունը դեռ կբարձրացնի իր հեղինակությունը:
Կոնտենտ մենեջեր
Համակարգչային առաջընթացը և բարձր տեխնոլոգիաների զարգացումը կտրուկ աճում է, բայց տեքստերը, որոնք օգտագործվում են այս կամ այն բրենդի կամ ապրանքի գովազդում, չեն առանձնանում հատուկ որակով: Կոնտենտ մենեջեր, խմբագիր. սրանք այն մասնագիտություններն են, որոնք միշտ պահանջված կլինեն՝ այդ թվում՝ նաև 15-20 տարի անց:
Բնապահպան
Մեծ երկրներն անընդհատ ներդրումներ են կատարում՝ կապված բնապահպանության հետ: Ստեղծվում են հատուկ համալսարաններ և ամբիոններ՝ երիտասարդ մասնագետներ պատրաստող, որոնք ընդունակ կլինեն ապագայում բարելավել էկոլոգիան: Մասնագետները նշում են, որ հենց 15-20 տարի անց մարդը, ով կրթություն է ստացել էկոլոգիայի բարելավման ոլորտում, կունենա բարձր վարձատրվող աշխատանք, իսկ տվյալ մասնագիտության պահանջարկն անընդհատ կաճի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը