Բնավորությունը նորովի բացահայտելու համար կարող եք անցնել այս պարզ թեստը։ Sollys.ru-ն գրում է, որ հարկավոր է ընդամենը նայել լուսանկարին ու հաշվել, թե քանի ձի եք տեսնում դրանում։
Մեկ ձի։ Սա վկայում է այն մասին, որ ամեն ինչին գլոբալ եք նայում։ Որոշումները կայացնում եք արագ, դրանք հիմնականում պրագմատիկ են, բայց դետալները չեք գնահատում։ Ձեզ համար ամբողջն ավելի մեծ է, քան մասերի հանրագումարը։ Սիրում եք աշխատել թիմով և չեք հավատում, որ հաջողության ճանապարհն ինդիվիդուալիզմն է։
5-10 ձի։ Ամեն ինչ լուրջ եք ընդունում և որևէ բան անելիս գործադրում եք բոլոր ջանքերը։ Կարողանում եք հասնել ձեր նպատակներին։ Բայց բոլոր աշխատանքների կատարումը ձգում եք մինչև վերջնաժամկետ։ Մեթոդական աշխատանքը ձեզ համար չէ։ Լի եք էներգիայով, սիրում եք շարժման մեջ լինել, գնում եք դեպի նպատակների իրականացում՝ երբեմն՝ դանդաղ, երբեմն՝ արագ, բայց կարևորն այն է, որ երբեք կանգ չեք առնում։ Ինքնավստահ եք, խելացի, համառ։
11 և ավելի։ Շրջահայաց եք, նկատում եք այն ամենը, ինչ սպրդում է մյուսների ուշադրությունից։ Ցանկացած հանձնարարություն մանրամասն կատարում եք, ոչինչ աչքաթող չեք անում։ Ձեզ դուր են գալիս ճշգրիտ գիտությունները, ձեզ հարմար է, երբ ամեն ինչին բացատրություն ունեք, միշտ փորձում եք գտնել դա։ Ձեզ չի բավարարում «պարզապես, որովհետև» պատասխանը։ Հարկավոր է սովորել թուլանալ և հասկանալ, որ հարկավոր չէ «գժվել»՝ անկրկնելի դառնալու համար։ Դուք արդեն իսկ հիասքանչ եք։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը