Փարիզի դատախազությունը քննություն է սկսել Քարդաշյանի կողոպտման գործով
Advertisement 1000 x 90

Փարիզի դատախազությունը քննություն է սկսել Քարդաշյանի կողոպտման գործով

Փարիզի դատախազությունը նախնական քննություն է սկսել Ֆրանսիայի մայրաքաղաքում ամերիկյան ռեալիթի-շոուների աստղ Քիմ  Քարդաշյանի կողոպտման հետաքննության շրջանակներում:

«Ֆրանսպրես» գործակալության տվյալներով՝ նախնական քննությունն սկսվել է հոկտեմբերի 11-ին «զենքի կիրառմամբ կողոպուտի» գործով, որը «կատարվել է հանցավոր կազմակերպության կողմից»:

Քարդաշյանին կողոպտել են հոկտեմբերի լույս 3-ի գիշերը Փարիզի 9-րդ օկրուգի ոչ մեծ մասնավոր հյուրանոցում: Նրանից հափշտակվել են զարդատուփ՝ մոտավորապես 5 մլն եվրո գումարի թանկարժեք իրերով, եւ 4 մլն եվրո արժողությամբ մատանի: Կողոպտիչները նաեւ շարժական երկու հեռախոս են տարել:

Հարձակմանը մասնակցել է դիմակավոր հինգ մարդ, որոնք եղել են ոստիկանի համազգեստով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:



Նման նյութեր