«Իզուր չի էլի, որ վրացիներին չեմ սիրում… հիմար արարք, ամոթ է»,- գրել է երգչուհի Սոնա Շահգելդյանը՝ տարածելով ճարտարապետ Սամվել Կարապետյանի գրառումը, որ վերաբերում է Թբիլիսում հայերեն արձանագրության նկատմամբ վանդալիզմի դրսևորմանը.
«Բայց մարդ ի՞նչ աստիճան անասուն պետք է լինի սա անելու համար… Թբիլիսի. Բեթղեհեմի Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան կողմում գտնվող Գրիգոր Սարյանցի կնոջ` Մարիամի տապանաքարը (1860 թ.) երկլեզվյան` հայերեն և վրացերեն արձանագրությամբ, որը «բալգարկայով» տաշեցին 2007 թ.: (ներկայումս երբեմնի տապանաքարը եկեղեցու «բարեկարգված» շրջապատի սալահատակի մաս է կազմում)»,-գրել էր Սամվել Կարապետյանը: